ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 
  • Հայաստանը կարողացավ պահպանել  աշխարհաքաղաքական ստատուս քվոն

    Հայաստանը կարողացավ պահպանել աշխարհաքաղաքական ստատուս քվոն

    19.10.2013| 00:09
    Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցը շարունակում է մնալ ներքաղաքական բանավեճի կարևորագույն առարկաներից մեկը: Սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը միայն չտեղեկացված կամ գործընթացների տրամաբանությանը ոչ այնքան լավ ծանոթ գործիչների համար կարող էր «պարզ երկնքում ամպրոպի» արդյունք ունենալ, քանզի ի սկզբանե պարզ էր, որ Հայաստանը, ունենալով անվտանգության չլուծված խնդիրներ, Արևմուտքի հետ կսերտացնի հարաբերություններն այնքանով, որքանով չի հակասի ռուսական տարածաշրջանային շահերին: Հուզականությունն ու սպասումները դնելով մի կողմ, այնուամենայնիվ, պետք է նշել, որ Հայաստանը կարողացավ պահպանել աշխարհաքաղաքական ստատուս քվոն և հնարավորություն ունի նոր որակի հարաբերություններ կառուցելու ինչպես ՌԴ-ի, այնպես էլ Արևմուտքի հետ:
  • «Նման նամակը չի կարող պատահական լինել»

    «Նման նամակը չի կարող պատահական լինել»

    18.10.2013| 15:06
    «Մտավորականը պիտի լաց լիներ, որ իր գրիչը թույլ է տվել նման բան գրել»,- այսօր, անդրադառնալով Զորի Բալայանի նամակին, ասաց «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը՝ հավելելով, որ նման նամակը չի կարող պատահական լինել, վստահաբար պատվերի շրջանակում է:
  • «Ոսկի» են կուտակում

    «Ոսկի» են կուտակում

    18.10.2013| 00:30
    Սեպտեմբերի սկզբներին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, թե Ռ. Քոչարյանը շուտով իր կարծիքը կհայտնի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ: Հոկտեմբերը շուտով կավարտվի: Կարծում ենք` կավարտվի նաև նոյեմբերը, ու երկրորդ նախագահը, ի տաբերություն առաջին նախագահի, այդպես էլ չի բարձրաձայնի իր կարծիքը: ա) Կսպասի վիլնյուսյան գագաթնաժողովում Հայաստան-ԵՄ ստորագրվելիք փաստաթղթին:
  • Տիկին Զառա,  որպես մեղքի  թողություն`  հեռացեք քաղաքական ասպարեզից

    Տիկին Զառա, որպես մեղքի թողություն` հեռացեք քաղաքական ասպարեզից

    18.10.2013| 00:06
    Ես և ընտանիքիս անդամները, նաև բարեկամներից, ընկերներից շատերը, նախագահական ընտրություններում քվեարկել ենք նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, նկատի ունենալով, որ վերջինս, լինելով հայրենասեր, ժողովրդավար, ազնիվ անձնավորություն, կկարողանա որոշ քաղաքական, տնտեսական, իրավական, ժողովրդավարական բարեփոխումներ կատարել երկրում:
  • ԵՄ-ն չի ուզում հրաժարվել Հայաստանից

    ԵՄ-ն չի ուզում հրաժարվել Հայաստանից

    17.10.2013| 17:22
    Սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը իր համաձայնությունը տվեց Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու որոշմանը, ԵՄ պաշտոնյաները, ովքեր տարիներ շարունակ աշխատել էին Հայաստանի հետ եվրաինտեգրման ուղղությամբ, նախ՝ զարմացան, հետո՝ զայրացան, անակնկալի եկան, հիասթափվեցին, բայց վերջնահաշվում որոշեցին շարունակել Հայաստանին Եվրոպային ինտեգրելու դժվար ու անշնորհակալ գործընթացը: Եվ հիմա, դատելով որոշ արձագանքներից, մեր եվրոպացի գործընկերները չեն պատրաստվում պիղատոսաբար «ձեռքերը լվանալ» ու հետ քաշվել:
  • Զորիի նամակը չէին կարդացել

    Զորիի նամակը չէին կարդացել

    16.10.2013| 17:35
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Զորի Բալայանի ուղղած նամակը թեև քանի օր է, ինչ դարձել է սոցցանցերի և մամուլի քննարկման հիմնական թեման, այնուամենայնիվ, կան մտավորականներ, ովքեր խուսափում են այդ թեմայով խոսել:
  • «ՌԴ-ի հետ ինտեգրվելու փորձերը վերապրուկներ են»

    «ՌԴ-ի հետ ինտեգրվելու փորձերը վերապրուկներ են»

    16.10.2013| 17:03
    Զորի Բալայանի հանրահայտ նամակը, ինչպես տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, արդեն հասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, և այն ուղարկել են համապատասխան վարչություն: Կրեմլի լրատվական վարչությունից խոստացել են պատասխանել այդ նամակին:
  • Լյուդմիլա Հարությունյանը չի մեկնաբանում Զորիին

    Լյուդմիլա Հարությունյանը չի մեկնաբանում Զորիին

    15.10.2013| 16:14
    Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի մասին, որով նա պահանջում էր Արցախը ճանաչել Ռուսաստանի մաս, փորձեցինք մեկնաբանություն ստանալ սոցիոլոգ, Գերագույն խորհրդի պատգամավոր Լյուդմիլա Հարությունյանից, ով Ղարաբաղյան շարժման տարիներին լավ ճանաչել է Զորի Բալայանին և նրա գործունեությանը: Լյուդմիլա Հարությունյանը հրաժարվեց մեկնաբանությունից:
  • Իսկ ի՞նչ խնդիր էր լուծում Զորին իր «Կիլիկիա»-ով

    Իսկ ի՞նչ խնդիր էր լուծում Զորին իր «Կիլիկիա»-ով

    15.10.2013| 16:10
    Արդեն քանի օր է, հասարակության ակտիվ հատվածը ցնցվել, զարմացել ու տարակուսել է ոչ անհայտ Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահին ուղղված նամակից, որում նա պահանջում է Արցախը ճանաչել որպես Ռուսաստանի մաս: Ֆեյսբուքահայությունը նույնիսկ պահանջում է նրան զրկել ՀՀ քաղաքացիությունից: Ոմանք էլ անակնկալի են եկել, որ Զորիին ձայնակցող «մտավորականներ» էլ կան՝ ի դեմս Ռազմիկ Դավոյանի, Արտեմ Հարությունյանի և Արտավազդ Բայաթյանի: Դե, ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից ոչ ոք այլ սպասելիք չէր էլ կարող ունենալ:
  • Փորձել են ու համոզվել, որ հեռանկարային չէ

    Փորձել են ու համոզվել, որ հեռանկարային չէ

    15.10.2013| 13:54
    «Դիպլոմատ» ակումբի բացմանը ներկա «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին, նշեց. «Չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերություններն այսօր ավելի լավ մակարդակում են, քան տասը տարի առաջ: Թուրքիան ավելի շատ է գտնվում Ադրբեջանի ազդեցության տակ, սահմանը փակ է, Թուրքիան ցուցաբերում է մաքսիմալիստական դիրքորոշում, հարաբերությունները մնացել են սառեցված»: